ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանական դիրքերից արձակած կրակոցներից քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել
Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
[fe25ef85542262adf0323c0cf31071a3.jpg]
[eb0a45e13bab61138e0c1903d1a49ee3.jpg]
[c51db91c379fb588f0ad48d71cb584eb.jpg]
Արձակված կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Այգաբացում խուճապ է. արտերից անհետացել է գյուղի հացահատիկը
Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում մարդկանց մի մասը խուճապի մեջ է, մյուսները՝ շփոթմունքի: Բանն այն է, ո...
Պեմզաշենում տեղի ունեցած սպասնության գործով մեղադրյալներից մեկը հացադուլ է սկսել․ փաստաբանը հայտնում է պատճառը
Այո, Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը։...
Կարսում հայկական եկեղեցին շարունակում է հայտնվել թուրք գանձագողերի թիրախում
Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին: Այս մասին գրում է Ermeni...
ՏՏ համայնքը դիմել է Գլխավոր դատախազին՝ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու խնդրանքով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին իրենց աջակցությունն են հ...