Արքայազն Հարրին զրկվել է «Նորին թագավորական մեծություն» կոչումից
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքը հանել է «Նորին թագավորական մեծություն» արքայազն Հարրիի տիտղոսը։ Հաղորդում է Page Six-ը։
Թագավորական ընտանիք բաժնում, որտեղ ներկայացված է թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամ, արքայազն Հարիի և Մեգան Մարքլի անունները տեղափոխվել են էջի ներքևի մաս։ Հրատարակությունը նշում է, որ դա տեղի է ունեցել երեք տարի այն բանից հետո, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլը թողել են թագավորական ընտանիքի աշխատող անդամների պարտականությունները և Մեծ Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։
2020 թվականի հունվարին արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական պարտականություններից և կորցրին իրենց թագավորական կարգավիճակը։
«Մենք մտադիր ենք հեռանալ թագավորական ընտանիքի «ավագ» անդամների գործունեությունից և սկսել աշխատել ֆինանսապես ավելի անկախ դառնալու համար», - ասվում է Սասեքսի դուքսի ուղերձում։
2021 թվականի մարտին արքայազն Հարին և Մեգան Մարքլը սկանդալային հարցազրույց են տվել ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին, որում թագավորական ընտանիքին մեղադրել են անտարբերության, մշտական ճնշման և ռասիզմի մեջ։ Այդ ժամանակվանից դուքսերի հարաբերությունները Չարլզ III թագավորի և նրա ընտանիքի հետ շարունակում են լարված մնալ։ Իրավիճակն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ արքայազն Հարրին տվեց մի շարք անկեղծ հարցազրույցներ և թողարկեց իր ինքնակենսագրական «Պահեստային» գիրքը: Ներկայումս արքայազն Հարին կնոջ և երկու երեխաների հետ ապրում է ԱՄՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրաչյա Քոչարը Ռիգայի փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի
Հրաչյա Քոչարը Ռիգայի (Բանջարանոցային) փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է Ե...
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։&...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...
«Ակվատեկ»-ը պարզաբանում է ներկայացրել
«Ակվատեկ» ընկերության ղեկավարությունը հերքում է տեղեկությունը, որ իրենք արգելել են հաշմանդամություն ունեցող երեխաների մո...