Նիգերի խռովարարները նոր վարչապետ են նշանակել
Նիգերի խռովարարները վարչապետ են նշանակել տնտեսագետ և ֆինանսների նախկին նախարար Ալի Մաման Լամին Զեյնին։
«Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի նախագահը, պետության ղեկավարը որոշում է, որ Լամին Զեյն Ալի Մահամանը նշանակվի վարչապետ»,- ասվում է հայտարարության մեջ, որն ընթերցվել է Նիգերի պետական RTN հեռուստատեսությամբ։
Ըստ ActuNiger-ի՝ Լամին Զեյնը ներկայումս Աֆրիկյան զարգացման բանկի ներկայացուցիչն է Չադի մայրաքաղաք Նջամենայում, իսկ նախկինում նույն պաշտոնը զբաղեցնում էր Կոտ դ՛Իվուարում և Գաբոնում։
Հուլիսի վերջին Նիգերի զինվորականները ազգային հեռուստատեսությամբ հայտարարեցին նախագահ Մուհամեդ Բազումին իշխանությունից հեռացնելու մասին։ Նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Աբդուրախման Չիանին պետական հեռուստատեսությամբ հանդես է եկել որպես հեղաշրջման մասնակիցների կողմից ստեղծված «Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի» ղեկավար։ Արևմտյան երկրների մեծ մասի ղեկավարները դատապարտել են հեղաշրջումը։
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորմանը». Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման և հաշտության համա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Խաղաղապահները հրաժարվում են ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ». Օսիպյան
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտ...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...