Ինչպե՞ս պաշտպանվել շոգ եղանակին. մանրամասնում է մասնագետը
Ամառը լիարժեք մտել է իր իրավունքների մեջ և մեզ սպասվող շոգ եղանակի պայմաններում պետք է իմանալ ճիշտ, կանխարգելիչ վարվելակերպի կանոնները, ասուլիսի ժամանակ ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։
Նունե Բակունցը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ պետք է շատ ջուր խմել այս եղանակին.«Շոգին օրգանիզմը ջրազրկվում է, ջրի հետ կորցնելով աղեր և սպիտակուցներ, առնվազն օրական 2-3 լիտր ջուր պետք է խմել, խոսքը սովորական ջրի մասին է։ Սիրտանոթային հիվանդություններ ունեցող և հղի անձիք պետք է անպայման խորհրդակցեն իրենց բժշկի հետ, բայց միևնույն է պետք է ջրի քանակն ավելացնե։
Այն մարդիկ, ովքեր ամեն օր դեղեր են ընդունում, պետք է շատ ուշադիր լինեն, երբեք չխախտեն իրենց նշանակված դեղերը և չզբաղվեն ինքնաբուժությամբ։ Այլ ըմպելիքներից խորհուրդ ենք տալիս շատ օգտագործել մեր ավանդական թանը, որովհետև այն իդեալական լրացնում է մեր օրգանիզմում աղերի, սպիտակուցների և ջրի կորուստը։
Կոֆեին պարունակող խմիչքները տաք և սառը վիճակում առաջարկում ենք պակասեցնել, չնայած դրանք թարմացնող էֆեկտ ունեն, սակայն հյուծում են օրգանիզմը։ Իսկ շաքար պարունակող ըմպելիքներն ավելի են ծանրացնում վիճակը»։
Նրա խոսքով՝ ամենաշոգ ժամանակահատվածը 12։00-ից մինչև երեկոյան 18։00-ն է. «Այդ ժամերին և՛ ջերմաստիճանն է բարձր, և՛ ուլտրամանուշակագույն ճառագայթումը։ Դրա համար այդ ժամերին խորհուրդ է տրվում հնարավորինս չլինել դրսում, կամ առնվազն չլինել ուղիղ արևի ճառագայթների տակ»։
Նմանատիպ հոդվածներ
«Ակվատեկ»-ը պարզաբանում է ներկայացրել
«Ակվատեկ» ընկերության ղեկավարությունը հերքում է տեղեկությունը, որ իրենք արգելել են հաշմանդամություն ունեցող երեխաների մո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրաչյա Քոչարը Ռիգայի փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի
Հրաչյա Քոչարը Ռիգայի (Բանջարանոցային) փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է Ե...
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։&...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...