Ռոնալդուն չի խոսել Արցախի մասին. տարածվող տեղեկությունները սուտ են
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը օրերս սոցցանցերի իր էջերում գրառում էր կատարել Արցախում ստեղծված իրավիճակի մասին.
«Արդեն 8 ամիս է Լեռնային Ղարաբաղում ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները ենթարկվում են շրջափակման և ավերածությունների:
Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին` չունենալով կյանքեր փրկող դեղամիջոցներ, սնունդ կամ այլ անհրաժեշտ պարագաներ։
Սովից մահացած մարդկանց սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաները չպետք է տեսնեն այս պատերազմը, որպեսզի սկսեն բուժվել և ապաքինվել:
Լաչինի միջանցքով պետք է թույլատրվի մարդասիրական օգնության անարգել մուտքը»,- գրել էր 34-ամյա ֆուտբոլիստը։
Կեղծ տեղեկատվություն տարածող յութուբյան ալիքներից մեկը տեսանյութ է պատրաստել, թե Մխիթարյանի կոչին միացել է նաև պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ինչը, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը։
«Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչներից Արա Պապյանն էլ վերոնշյալ բովանդակության տեսանյութը տարածել է ֆեյսբուքյան իր էջում, ինչը առաջացրել է օգտատերերի դժգոհությունը։
«Իսկ հետո Դուք ուզում եք, որ Ձեզ լուրջ վերաբերվե՞ն։ Տարրական մեդիագրագիտություն է պետք ունենալ»,- գրել է քաղաքացիներից մեկը Արա Պապյանի հրապարակման մեկնաբանություններում։
[1aaa2f062fbd3dd2d580e7adf68a5bca.png]
Նմանատիպ հոդվածներ
«Ակվատեկ»-ը պարզաբանում է ներկայացրել
«Ակվատեկ» ընկերության ղեկավարությունը հերքում է տեղեկությունը, որ իրենք արգելել են հաշմանդամություն ունեցող երեխաների մո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրաչյա Քոչարը Ռիգայի փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի
Հրաչյա Քոչարը Ռիգայի (Բանջարանոցային) փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է Ե...
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։&...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...