Բելառուսի հետ սահմանին էլ ավելի շատ լեհ զինվորականներ կուղարկվեն

Լեհաստանի սահմանային ծառայությունը խնդրել է երկրի պաշտպանության նախարարությանը ևս հազար զինվոր ուղարկել Բելառուսի հետ սահման։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Մաչեյ Վոնշիկը։

 

Նրա խոսքով, Բելառուսի հետ սահմանին աճում է ագրեսիան լեհական սահմանային ծառայության սպաների նկատմամբ միգրանտներից, ովքեր փորձում են անօրինական կերպով ներխուժել Եվրամիություն։

 

«Պետք է ասել, որ այս ամբողջ գործընթացը, առանց բացառության, կազմակերպվել է բելառուս սահմանապահների կողմից: Այս խախտումների բնույթը փոխվում է, ավելի ու ավելի շատ ագրեսիա է նկատվում լեհ զինվորների, սահմանապահների, ոստիկանների նկատմամբ։ Շշեր, քարեր, ճյուղեր անընդհատ թռչում են»,- դժգոհեց Վոնսիկը։
 

Նա նաև մեղադրել է բելառուսական կողմին տարբեր գործիքների միջոցով սահմանի պարիսպը վնասելու մեջ։ Նրա խոսքով, նման մեկ միջադեպի արդյունքում սահմանը խախտել է 93 միգրանտ, որոնցից 88-ը բերման են ենթարկվել։