Քրոջն անհանգստացնելու պատճառով վեճ և դանակահարություն է տեղի ունեցել
Հրազդանում 16-19 տարեկան երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, պատճառը` երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, որի մասին ահազանգը «Հրազդան» ԲԿ–ից ստացվել է ժամը 23։38-ի սահմաններում։ Նրանց մոտ կրծքավանդակի վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ, որը սկզբում հայտնել է, որ բարձրությունից ընկել է։
«Երիտասարդին Հրազդանից տեղափոխել են Երևան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Ոստիկանները պարզել են, որ վնասվածքը հասցվել է սուր կտրող–ծակող առարկայով, ոչ բարձրությունից ընկնելու հետևանքով։ Կատարված օպերատիվ–հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միկրոշրջանի մի շենքի մոտակայքում վիճաբանություն է եղել 16-19 տարեկան երիտասարդների միջև. չորսը` երկուսի դեմ: Վեճի պատճառը երիտասարդներից մեկի քրոջն անհանգստացնելն է եղել: Վեճը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 19-ամյա երիտասարդը դանակահարվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Հրազդանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 2-ին դանակահարողն ինքնակամ ներկայացել է քննչական վարչություն և տվել ցուցմունք:
Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի
Այսօր առավոտից մամուլում շրջանառվում էին լուրեր, որ իբր Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվ...
Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրա...
Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Կարմիր խաչի միջազգայի...