ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին. Զառա Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ իրենք տեղյակ են, հետևում են դեպքին և այս պահին իրենց լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր են ձեռնարկում այս հարցում որոշակի առաջընթաց ապահովելու համար:
Զառա Ամատունին նշել է, որ Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին ԿԽՄԿ պատվիրակները այցելել են ձերբակալման նույն օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան:
«Մեր պատվիրակները, որոնց թվում էր նաև մեր բժիշկը, Բաքվում տեսակցել են Վագիֆ Խաչատրյանին՝ ըստ մեր ընթացակարգերի, որպեսզի տեղեկանան որպիսության մասին, ստուգեն առողջական վիճակը և ծանոթանան պահման պայմաններին»,-ասել է Ամատունին:
Նմանատիպ հոդվածներ
Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի
Այսօր առավոտից մամուլում շրջանառվում էին լուրեր, որ իբր Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվ...
Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրա...
Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Կարմիր խաչի միջազգայի...