Պատերազմը հնարավոր չէր կանգնեցնել առանց երրորդ ուժի ներկայության. Տոնոյան
Ռազմական գործողությունները կանգնեցնելու երաշխիքը եղել է խաղաղապահների կամ երրորդ ուժի ներկայությունը թատերաբեմում: Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ամսի 9-ի համաձայնությունները, ոչ մեկ երաշխիք չուներ, որ կիրականացվեն։ Դրա երաշխիքը եղել է խաղաղապահների ներկայությունը, այսինքն՝ երրորդ ուժի ներկայությունը «թատերաբեմում»։ Դա է եղել պատերազմը կանգնեցնելու միակ գրավականը»,-ասաց Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: «Ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ՝ շատ ասելիք ունեմ հանձնաժողովին»,- հայտարարել էր նա:
Նմանատիպ հոդվածներ
Մենք լիովին աջակցում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությանը. ԵԽ
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցո...
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտ
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պ․ Սկվեչինսկին մասնակցում է ԵՄ առաքելության պարեկությանը Հակարի կամրջի մոտակայքում ՝ Լաչինի միջա...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդո...
Ադրբեջանը նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել ԼՂ ժողովրդին. Գուրգեն Ներսիսյան
Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության...