ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հոնկոնգում ֆրանսիացի հայտնի էքստրեմալն ընկել է 68-րդ հարկից

Հոնկոնգում իր էքստրեմալ սպորտով հայտնի ֆրանսիացին մահացել է՝ ընկնելով բնակելի շենքի 68-րդ հարկից։ 30-ամյա Ռեմի Լյուսիդին բարձրանում էր Թրեգունթեր աշտարակի վրա և հանկարծ ընկել այնտեղից, հայտնում է South China Morning Post-ը: Լյուսիդին, ով առցանց հայտնի է որպես Remy Enigma, մահացած է հայտարարվել դեպքի վայրում:

 

Հոնկոնգի պաշտոնյաների խոսքով՝ Լյուսիդին շենք է ժամանել երեկոյան ժամը 18-ի սահմաններում և անվտանգության աշխատակցին ասել է, որ գնում է ընկերոջ 40-րդ հարկում գտնվող բնակարան։ Անվտանգության աշխատակիցը փորձել է բերման ենթարկել երիտասարդին այն բանից հետո, երբ բնակարանի բնակիչներից մեկը հաստատել է, որ ինքը չի ճանաչում Լյուսիդիին, սակայն մինչ այդ տղամարդը արդեն մտել է վերելակ: 

 

Ավելի ուշ անվտանգության տեսախցիկները ցույց են տավել, թե ինչպես է Լյուսիդին բարձրանում 49-րդ հարկ, այնուհետև աստիճաններով բարձրանում շենքի տանիք: Անծանոթին հետապնդողների խոսքով, իրենք պարզել են, որ տանիք տանող «լյուկը» բաց է, բայց այցելուն ոչ մի տեղ չի երևում։

 

Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդուն վերջին անգամ տեսել են ժամը 19:38-ին, երբ թակում էր համալիրի պենտհաուսի պատուհանը, ինչի հետևանքով սպասուհին դիմել է իրավապահներին: Ոստիկանության տվյալներով՝ Լյուսիդին արգելափակվել է պենտհաուսից դուրս և հարվածել պատուհանին՝ օգնություն խնդրելով։ Դրանից հետո նա ընկել է մեծ բարձրությունից։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են Լուսիդիի տեսախցիկը, որը պարունակում էր նրա մյուս ծայրահեղ գործողությունների կադրերը: Հետաքննությունը դեռ չի նշում մահվան պաշտոնական պատճառը։