Փոփոխություններ՝ ՀՀ դրոշի վարվեցողության կարգում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձել է պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքին։
«Դրոշը տանում ենք, մի տեղ տնկում ենք, ասում ենք` լավ գործ արեցինք, հետո կմաշի, թե կճղվի, ոչ ոքի հոգսը չի։ Ես առիթ ունեցել եմ ասելու, երբ պետական կառավարման համակարգում դրոշի հետ վերաբերմունքի առերեսվեցի, ինձ համար զարմանալի էր, որ իմ ռեակցիան զարմանալի էր շատերի համար: Պետական կառավարման մարմնում գետնին գցած դրոշ տեսա ու դրա հետ կապված շատ խիստ որոշումներ կայացրեցի, և պարզվեց, որ այդ որոշման հետ կապված կարծիքն այդքան էլ միանշանակ չէր: Հիմա արդեն ունենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ՝ պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար:
Առաջարկում եմ մեր վարվեցողության մեջ որոշակի փոփոխություններ անել: Խնդրում եմ, որ մենք տեքստին ծանոթանանք, ու համապատասխան արարողակարգային ծառայություններին զգուշացնենք, որ միջոցառումների կազմակերպման ժամանակ մասնակիցները տեղեկացվեն, ու գրածը պարզապես թղթին չմնա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...
Պետական միջոցառումներում օրհներգը՝ կենդանի կատարմամբ․ Փաշինյան
Պետական միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր պետք է հնչի կենդանի կատարմամբ։ Այս մասին Կառավ...
Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ: «Այսօ...