2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը: Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության, սա նշանակում է, որ 2025 թվականի արդյունքներով՝ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով: Մենք տեսնում ենք զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, որովհետև 2025-ի արդյունքներով՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը, 23,000-ով գերազանցել է նախորդող շրջաններին:
Դա տեսանելի էր նաև Ամանորի տոնակատարությունների ժամանակ, մենք Ամանորի տոնակատարություններին պետք է վերաբերվենք որպես զբոսաշրջային ապրանք, որովհետև օտարերկրյա զբոսաշրջիկներին գնալով ավելի է հետաքրքրում Հայաստանում Ամանորն անցկացնելը»,- հավելել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն վախենում է, որ ԱԲ-ն կարող է դառնալ տեղեկատվական պատերազմ վարելու մեթոդներից մեկը
Արհեստական բանականության մոդելների կեղծ տվյալներով «թունավորումը» կարող է դառնալ տեղեկատվական պատերազմ վարելու մեթոդնե...
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
Վերջերս Բաքվի գերությունից Հայաստան վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։Նրան տեղափոխել են Նորք...
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
Փետրվարի 12-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մաս...
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր
Փետրվարի 12-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապար...