Պետական միջոցառումներում օրհներգը՝ կենդանի կատարմամբ․ Փաշինյան
Պետական միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրհներգը պարտադիր պետք է հնչի կենդանի կատարմամբ։ Այս մասին Կառավարության հերթական նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով օրհներգի կատարման կարգի պահանջները։
Նրա խոսքով՝ պետական մարմինների կողմից կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում պետք է նախապես ապահովի օրհներգի կենդանի կատարումը։ Այն կարող է իրականացվել թե՛ երգչախմբի, թե՛ նվագախմբի միջոցով։ Վարչապետը նշել է, որ այն գերատեսչությունները, որոնք չունեն համապատասխան կոլեկտիվներ, կարող են հրավիրել կատարողներ՝ միջոցառման բյուջեում նախատեսելով անհրաժեշտ ծախսերը։
Ոչ պետական կառույցների և այլ կազմակերպությունների կազմակերպած հանդիսավոր արարողությունների դեպքում ևս խրախուսվում է կենդանի կատարումը։ Սակայն եթե օգտագործվում է ձայնագրություն, ապա թույլատրվում է միայն պաշտոնապես հաստատված և հասանելի տարբերակը։
Ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում, ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգի հնչեցումը սահմանված է օրենքով։ Այն պետք է կատարվի հաստատության սաների կենդանի մասնակցությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...
Փոփոխություններ՝ ՀՀ դրոշի վարվեցողության կարգում․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձել է պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքին։ «Դրոշ...
2025-ին արձանագրվել է ներգաղթի միտում․ ՆԳ նախարար
2025 թվականը Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայության համար առանձնահատուկ է եղել։ մա...