Արևմուտքը փորձում է ուժեղացնել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ
Արևմտյան երկրները փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Սերդյուկովը նշել է, որ առկա են ինչպես երկար տարիներ չլուծված հակասություններ, այնպես էլ նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներ, որոնք ազդում են ընդհանուր կայունության վրա։
Բրյուֆինգի ընթացքում նա ընդգծել է, որ տարածաշրջանային լարվածության աճին նպաստում են նաև Արևմուտքի փորձերը՝ ամրապնդելու դիրքերը Հարավային Կովկասում։
Սերդյուկովը հավելել է, որ ստեղծված պայմաններում անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը՝ անվտանգային միջավայրի պահպանման նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...