76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. Նիկոլ Փաշինյան
Միջինում մեկ հայարարատուն ստացել է 81 հազար դրամ։ 76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6 մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հայտարարագրման համակարգը կօգնի սոցիալական քաղաքականությունն ավելի հասցեական դարձնելուն.
«Գուցե կլինեն խավեր, որ մեծ եկամուտներ ունեն, և նրանց ասվի՝ տարեկան 100.000 դրամ սոցիալական կրեդիտ ենք ձեզ վերադարձնում, այնքան էլ տրամաբանական չէ։ Այդ խավերի համար նախատեսված սոցիալական կրեդիտները հետագայում կարգավորումներով կվերաուղղենք այն շերտերի ու խավերի ուղղությամբ, որ դրանց կարիքն ավելի շատ ունենք»,- հավելել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, 1 ամսով կալանավորվել է
Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, 1 ամսով կալանավորվել է: Այս մասին Aurora...
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս մաս...
Հայաստանի կողմից ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա
Հայաստանի կողմից ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին ճեպազ...
Պուտինը բաց կթողնի Խաղաղության խորհրդի առաջին նիստը
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները չեն մասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստին, հաղորդում է Ax...