ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing P-8A Poseidon տիպի հակասուզանավային ինքնաթիռը և MQ-4C Triton հետախուզական անօդաչու սարքը։ Տվյալները հրապարակվել են ավիացիոն Flightradar24 հարթակի հիման վրա։
Անօդաչուն օդ է բարձրացել Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրա ավիաբազայից և մի քանի ժամ շրջել Օմանի ծոցի միջազգային ջրերի վրա՝ Իրանի սահմաններին հարակից հատվածում։
Հավելենք՝ MQ-4C Triton-ը նախատեսված է մեծ տարածքների մշտադիտարկման համար՝ ապահովելով հետախուզական տեղեկատվություն իրական ժամանակում ինչպես ծովային, այնպես էլ առափնյա գոտիներում։ Սարքը կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ, զարգացնել մինչև 610 կմ/ժ արագություն և թռչել մինչև 17 հազար մետր բարձրության վրա։
Ներկայում Ալ-Դաֆրա ավիաբազայում տեղակայված են երեք ամերիկյան MQ-4C Triton անօդաչու սարքեր։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...