Բրիտանիան «գաղութացվել է»․ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը բարդ վիճակում է՝ նպաստների, բարձր ծախսերի և ներգաղթի մեծ հոսքի պատճառով։ Նրա խոսքով՝ գործող պայմաններում տնտեսական կայունություն պահպանելը դժվար է։
Sky News-ին տված հարցազրույցում Ռեթքլիֆը նշել է, որ մոտ 9 միլիոն մարդ երկրում ստանում է սոցիալական նպաստներ, սակայն շարունակվում է ներգաղթյալների մեծ հոսքը։
Հավելենք՝ անցյալ տարվա օգոստոսին բրիտանացիների 48 տոկոսը ներգաղթը նշել էր որպես երկրի հիմնական խնդիրներից մեկը։ Միաժամանակ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ երկիր մուտք գործողների թիվը նվազել է՝ նախորդ ռեկորդային ցուցանիշներից հետո։
Անցյալ տարվա սեպտեմբերին Լոնդոնում անցկացվել է բազմահազարանոց ցույց՝ ներգաղթի քաղաքականության դեմ։ Ցույցին մասնակցել է ավելի քան հարյուր հազար մարդ, որոնք պահանջել են կառավարության հրաժարականը։ Ակցիան վերաճել է բախումների ոստիկանության հետ, ինչի հետևանքով կատարվել են տասնյակ ձերբակալություններ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...