ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գազալցակայանի պայթյունից տուժած տղամարդու վիճակը գնահատվում է կայուն
Սպիտակի համայնքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շտապ բուժօգնության կողմից ԲԿ է տեղափոխվել 29-ամյա տղամարդ մարմնի ջերմային այրվածքներով: Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնը։
«Տուժածը զննվել է վիրաբույժի կողմից, ախտորոշվել են դեմքի, պարանոցի, վերին վերջույթների և իրանի շրջանում 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ:
Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այրվածքային մակերեսների մշակում պանտենոլային սփրեյի և ֆուրացիլիային թրջոցների կիրառմամբ, ցավազրկում, ինֆուզիոն թերապիա:
Կատարվել են նաև գործիքային լաբորատոր քննություններ: Վիճակը գնահատվել է կայուն:
Իրականացվել է կոնսուլտացիա բժիշկ-այրվածքաբանի հետ, որից հետո որոշում է կայացվել տուժածին տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
[8b94c5e1a84f57c54c3cec27af4d7e70.jpg]
[360dbe4df3f82254c87a35a5bcc17137.png]
Նմանատիպ հոդվածներ
Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրա...
Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
ԿԽՄԿ-ն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը
15 բուժառուի՝ Հայաստան հումանիտար տեղափոխության ժամանակ 1 մարդ ձերբակալվել է, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։...
Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Կարմիր խաչի միջազգայի...