Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել առևանգված Վագիֆ Խաչատրյանին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, այդ երկրի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-րդ «Ցեղասպանություն» և 107-րդ «բնակչության բռնագաղթ կամ հարկադիր տեղահանում» հոդվածներով։
Այս հոդվածներով դատապարտվելու դեպքում Վագիֆ Խաչատրյանը կարող է 20 տարով ազատազրկվել կամ ցմահ դատապարտվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից տեղափոխվում էր Հայաստան՝ բուժօգնություն ստանալու համար։ Այդ ընթացքում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել են նրան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի խոշոր ինտերնետ օպերատորներն ինտերնետի խափանումներ ունեն
Հայաստանի խոշոր ինտերնետ օպերատորները ինտերնետի խափանումներ ունեն: Այս մասին Sputnik Արմենիային են հայտնել զանգերի կենտր...
«Դիսնեյ»-ը չեղարկեց՝ Աթաթուրքի մասին պատմող սերիալը մեծ էկրան չի բարձրանա
«Դիսնեյ Պլյուս»-ը որոշել է չցուցադրել «Աթաթուրք» սերիալն։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է,...
Վերլուծաբանները հաշվել են այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կրած կորուստները
2023թ. հունվար-հուլիսին Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կազմել են 44 զինծառայող։ Մարտական պայմաններում զոհվել է 9 զի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արմավիրում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործում
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման և կանխարգելման միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչակ...