«Դիսնեյ»-ը չեղարկեց՝ Աթաթուրքի մասին պատմող սերիալը մեծ էկրան չի բարձրանա
«Դիսնեյ Պլյուս»-ը որոշել է չցուցադրել «Աթաթուրք» սերիալն։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ սերիալն արժեցել է 8 միլիոն դոլար, այն նկարահանել է հենց «Դիսնեյ»-ը։
Նշենք, որ ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր՝ 6 մասից բաղկացած սերիալը պիտի եթեր դուրս գար այս տարվա հոկտեմբերի 29-ին։
Այժմ Թուրքիայի 100-ամյակին նվիրված սերիալը կվերափոխվի գեղարվեստական ֆիլմի և կցուցադրվի նոյեմբերի 3-ից, սակայն միայն Թուրքիայի կինոթատրոններում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումը (ANCA) Դիսնեյից պահանջել էր չեղարկել ռազմական հանցագործի մասին սերիալի ցուցադրությունը ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի խոշոր ինտերնետ օպերատորներն ինտերնետի խափանումներ ունեն
Հայաստանի խոշոր ինտերնետ օպերատորները ինտերնետի խափանումներ ունեն: Այս մասին Sputnik Արմենիային են հայտնել զանգերի կենտր...
Վերլուծաբանները հաշվել են այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կրած կորուստները
2023թ. հունվար-հուլիսին Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կազմել են 44 զինծառայող։ Մարտական պայմաններում զոհվել է 9 զի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արմավիրում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործում
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման և կանխարգելման միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչակ...
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են արցախցիների մեջ խուճապ տարածել․ ԱՀ ԱԱԾ
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են ԱՀ քաղաքացիների մեջ խուճապ տարածել։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ...