ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում Ադրբեջանի կողմից արցախցու արգելանքի հետ կապված
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու առնչությամբ.
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 28-ին ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն:
Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:
Դեպքի առնչությամբ մանամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»:
Նմանատիպ հոդվածներ
ԿԽՄԿ-ն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը
15 բուժառուի՝ Հայաստան հումանիտար տեղափոխության ժամանակ 1 մարդ ձերբակալվել է, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։...
Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Կարմիր խաչի միջազգայի...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Վագիֆ Խաչատրյանի առևանգման առնչությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լաչինի միջանցքում Արցախի 68-ամյա քաղաքացի Վ...
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։&...