«ԼՂ-ում հումանիտար չճգնաժամը ժամ առ ժամ է սրվում»․ Վարդան Սարգսյան
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է սրվում, և այդ խնդիրը լուծելու համար գործուն քայլեր են անհրաժեշտ։ Կոռնիձորում կանգնած-մնացած բեռների մոտ այս հայտարարությունն է արել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
«Քննարկումները շարունակական բնույթ են կրում, սակայն, ցավոք սրտի, այս պահի դրությամբ որևէ նորություն հստակ չեմ կարող հայտնել։ Արդեն ոչ թե օրերի մասին է, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար չճգնաժամը ժամ առ ժամ է սրվում»,- նշել է Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ այս պահին որևէ փոփոխություն չկա, Ադրբեջանը հրաժարվում է բացել ապօրինի տեղադրված անցակետը և թույլատրել հումանիտար բեռի մուտքը ԼՂ:
Հարցին` արդյոք ռուսական խաղաղապահ զորակազմի հետ բանակցություններ ընթանում են, Սարգսյանը պատասխանել է, որ դիմում են ներկայացրել, սակայն դրա պատասխանի մասով դեռ նորություն չունի։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Նմանատիպ հոդվածներ
ԿԽՄԿ-ն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը
15 բուժառուի՝ Հայաստան հումանիտար տեղափոխության ժամանակ 1 մարդ ձերբակալվել է, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։...
Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Կարմիր խաչի միջազգայի...
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։&...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...