Հայկ Մարությանին համոզում են. դեռ չի ուզում. «Ժողովուրդ»
«Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի շրջապատի որոշ ներկայացուցիչներ ջանք չեն խնայում համոզելու, որպեսզի վերջինս հայտարարի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ օրաթերթի՝ այս առումով հատկապես ակտիվ են նրա նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանն ու Արտակ Գասպարյանը՝ Արտաչոկը, որը նախկին «կավեենշիկ» է ու հայտնի է Ռուսաստանում իր կապերով (նա կարճ ժամանակ զբաղեցրել է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը):
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայկի քաղաքական թիմի ու ավագանու նույնիսկ նախնական ցուցակ կազմելու հարցում են դժվարանում. գործընթացն ընթանում է շատ դանդաղ ու անհաջող. նույնիսկ Մարությանի շնորհիվ հանկարծ լուրջ պաշտոն ստացած մարդիկ են ցրվել տարբեր կողմեր ու չեն ցանկանում կոմֆորտ գոտուց դուրս գալ եւ դառնալ ընդդիմություն այս իշխանություններին, կարճ ասած՝ «թռել են Հայկի թիմից»:
Հանրային կարծիք ուսումնասիրող ընկերություններից մեկի թերթի աղբյուրը փոխանցել է, որ Հայկ Մարությանի կողմից թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունն ուշացնելն արդեն իսկ լրջորեն ազդել է նրա վարկանիշի վրա, մասնավորապես՝ անցած շաբաթ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը գրանցել է ամենացածր մակարդակը՝ վերջին երկու տարիների նմանատիպ հարցումների համեմատ, ու օգոստոսին, ամենայն հավանականությամբ, նա այլեւս չի լինի երկրորդ տեղում»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին բերման ենթարկելու մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին բերման ենթարկելու մասին։ Ըստ հաղորդագրության՝...
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը. ՔԿ
Մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայող Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել ծառայակի...
Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է. ԱԳՆ–ն` 68-ամյա արցախցու առևանգման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է Ադրբեջանի կողմից 68-ամյա տղամարդու առևանգման առնչությամբ։ Twitter-ում...