Բելգիայի օդանավակայանում օդաչուների գործադուլի պատճառով չեղարկվել է մոտ 100 չվերթ
Բելգիայի «Բրյուսել-Շառլեռուա» օդանավակայանը հուլիսի 29-ին եւ 30-ին հայտարարել է Ryanair ավիաընկերության 96 չվերթի չեղարկման մասին օդաչուների՝ հանգստյան օրերին տեղի ունեցող գործադուլի պատճառով, վկայում է օդանավակայանի կայքում հրապարակված հաղորդագրությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բրյուսել-Շառլեռուա» օդանավակայանը ձեզ տեղեկացնում է, որ 2023թ. հուլիսի 29-ին եւ 30-ին նախատեսված է Ryanair ավիաընկերության որոշ բելգիացի օդաչուների գործադուլ։ Այդ գործադուլը կարող է հանգեցնել «Բրյուսել-Շառլեռուա» օդանավակայանից թռչող չվերթների չեղարկման»,- ասված է հաղորդագրությունում։
Կայքում ներկայացված են 96 չեղարկված չվերթները, օդանավակայանի վարչությունը խորհուրդ է տալիս ուղեւորներին նախապես ստուգել չվերթի ստատուսը։
Օդաչուները պահանջում են բարձրացնել աշխատավարձը, որն իջեցրել էին կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո, բայց այդպես էլ չեն բարձրացրել ճգնաժամի ավարտից հետո։ Բացի այդ, նրանք թռիչքների ավելի մեղմ ժամանակացույց են ակնկալում։
Հունիսի սկզբին Ryanair ընկերությունը ստիպված էր չեղարկել 400 չվերթ ամբողջ Եվրոպայում Ֆրանսիայում ավիակարգավարների գործադուլի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ԿԽՄԿ-ն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը
15 բուժառուի՝ Հայաստան հումանիտար տեղափոխության ժամանակ 1 մարդ ձերբակալվել է, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։...
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2 ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։&...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին բերման ենթարկելու մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին բերման ենթարկելու մասին։ Ըստ հաղորդագրության՝...