Զուրաբիշվիլին Ռուսաստանի սադրանք է անվանել բողոքի ալիք բարձրացրած նավի ժամանումը Սոչիից Բաթումի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ռուսական սադրանք է անվանել Astoria Grande նավի ժամանումը Սոչիից Բաթումի, ինչը բողոքի ալիք է բարձրացրել քաղաքացիների շրջանում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Հպարտանում եմ մեր ժողովրդով, որը խաղաղ կերպով բողոքեց ռուսական վերջին սադրանքի՝ Վրաստանի Բաթումիի նավահանգիստ ռուսական ճամփորդական նավի այցի դեմ, մինչ (խմբ․ ՌԴ նախագահ) Պուտինն արգելափակում է հացահատիկի փոխադրումը և խոչընդոտում Սև ծովում ազատ նավարկությունը», - գրել է Զուրաբիշվիլին։
Հուլիսի 27-ի երեկոյան Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Բաթումիի նավամատույցում՝ բողոքելով ռուսաստանցի զբոսաշրջիկներով ճամփորդական նավի ժամանման դեմ։
Ըստ РИА Новости գործակալության՝ նավում եղել է մոտ 800 զբոսաշրջիկ Ռուսաստանից, որոնք մի քանի ժամով հնարավորություն են ունեցել տեսնելու քաղաքի տեսարժան վայրերը։ Նավում եղել են նաև թուրք զբոսաշրջիկներ։
Astoria Grande նավը, որը շահագործում է թուրքական Miray Cruises ընկերությունը, հուլիսի 22-ին դուրս է եկել Սոչիից, որպեսզի Բաթումիով մեկնի Թուրքիա։ Դա առաջացրել է վրացական ընդդիմության դժգոհությունը, որոնք պնդում են, որ նավը կարող է հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։ Բացի այդ, ըստ ցուցարարների՝ նավի ուղևորների մեծ մասը խախտել է «Օկուպացիայի մասին» վրացական օրենքը՝ նախկինում այցելելով Աբխազիա և Հարավային Օսիա, որոնք Թբիլիսին համարում է օկուպացված տարածքներ։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
Արցախի ԱԺ նախագահը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մ...
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ պատգամավոր...