ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս ջրու հարցը, եթե լուծես՝ ես քո ցավը տանեմ». Ներքին Գետաշենցին՝ Փաշինյանին

«Ընթացքի մեջ են Ներքին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Ծրագրի նպատակով պետբյուջեից Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 800 մլն դրամ:

 

Ավելի քան 900 աշակերտի համար նախատեսված եւ 5 մասնաշենք ունեցող դպրոցի շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

Ներքին Գետաշենի բնակիչները վարչապետին են ներկայացրել գյուղի խնդիրները` նշելով, որ ունեն ջրի պրոբլեմ: Նրանք խնդրեցին, որ այդ հարցն էլ լուծում գտնի: 

 

«Էս ջրու հարցը, եթե լուծես՝ ես քո ցավը տանեմ»,- ասել է բնակիչներից մեկը: 

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն