ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմական ուժեր է կուտակում Իրանում. Բեսենթ
ԱՄՆ ֆինանսների նախարարը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը կարծում է, որ իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո ԱՄՆ-ն կարող է բանակցել Թեհրանի հետ շատ ավելի բարենպաստ գործարքի շուրջ, սակայն այս հարցի վերաբերյալ որոշումը մնում է Իրանի իշխանությունների վրա։
Նա նաև պնդել է, որ Իրանը, հասկանում է միայն «կոպիտ ուժ, թե՛ ֆինանսական շուկաներում, թե՛ ռազմական ոլորտներում»։
Փետրվարի 11-ին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Թրամփը մտադիր է համաձայնության գալ Իրանի հետ, որը կերաշխավորի Թեհրանի միջուկային զենքի չտարածումը։
Փետրվարի 6-ին Իրանը և Միացյալ Նահանգները Օմանի մայրաքաղաքում բանակցություններ են վարել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ։ Հանդիպումը առաջինն էր 2025 թվականի հունիսին Իրան-Իսրայել հակամարտության սրման պատճառով երկարատև դադարից հետո։ Մինչ այդ Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը փնտրում է պատերազմ հրահրելու պատրվակներ. Լարիջանի
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալի Լարիջանին այս հայտարարությունն արել է «Ալ-Ջազիրա» հեռո...
Պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ Պուտինը այլևս չհարձակվի Ուկրաինայի վրա. Ռյուտե
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վստահեցրել է, որ Բուդապեշտի հուշագրի...
Եվս մեկ նավատորմ է շարժվում Իրան․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է Իրան երկրորդ ավիակիրների խումբ ուղարկելու հարցը։ ...
Էստոնիայի հետախուզությունը՝ Ռուսաստանի ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու ծրագրերի մասին
Էստոնիայի հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու ծրագրեր չունի։«Խուճապի մատնվելու պատճառ չկա. Արտա...