Կիևը ենթարկվել է զանգվածային հարձակման
Կիևը ենթարկվել է լայնածավալ հարձակման՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Այս մասին տեղեկանում ենք Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և քաղաքի ռազմական վարչակազմի ներկայացուցիչ Թիմուր Տկաչենկոյի Telegram ալիքներից։
Հաղորդվում է, որ մայրաքաղաքի մի քանի թաղամասերում արձանագրվել են հարվածներ։ Վերջին տվյալներով՝ երկու մարդ ստացել է վնասվածքներ։
Կիևի քաղաքային ռազմական վարչությունը ժամը 05:19-ին հայտնել է, որ մայրաքաղաքին սպառնացող վտանգը վերացված է։ Ավիահարվածի վտանգը շարունակվել է 3 ժամ 4 րոպե։
Նշվում է, որ Կիևում և մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել՝ բալիստիկ զենքի կիրառման սպառնալիքի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին օրենքի փոփոխությունը
Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քվեարկությամբ առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծե...
Երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալ կամ «ասաբնյակներ» գցել․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի հերթական նիստում շնորհակալություն է...
Սա ճակատագրական որոշում է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավորության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գո...
Իրանի դեսպանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ ունեցած դժգոհություններին
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշել է Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47...