ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դաշտերն ուրիշ ձևով պետք է ոռոգեք»․ Փաշինյանը` Ներքին Գետաշենի բնակիչներին

«Ընթացքի մեջ են Ներքին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Ծրագրի նպատակով պետբյուջեից Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 800 մլն դրամ:

 

Ավելի քան 900 աշակերտի համար նախատեսված եւ 5 մասնաշենք ունեցող դպրոցի շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

 Ներքին Գետաշենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  բնակիչներից մեկն ասել է, որ ոռոգման ջուր չունեն։ 

 

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է․ «Պետք է լուծենք, բայց դաշտերն ուրիշ ձևով պետք է ոռոգեք»։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Քաղաքականություն