ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում։

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

Նժույգ թափեր վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը, հավաքելով 13,966 միավոր, կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին և նվաճել հաղթողի տիտղոսը: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը 13,233 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հիշեցնենք՝ Համլետ Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել նաև օղակների վարժությունում:

 

Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Գյուլումյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել ազատ վարժությունների մրցումներում՝ հավաքելով 13,066 միավոր:

 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ հավաքելով 156,500 միավոր: Մարմնամարզիկները Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

 

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են նաև հեծանվորդներ Անի Գյոզալյանը, Ալեն Միրզոյանը, Հարություն Իսրայելյանը, լողորդներ Անահիտ Մուրադյանը և Սամվել Կարապետյանը, աթլետներ Սոֆիա Ջավախյանը, Վահե Արզումանյանը, ձյուդոիստներ Մհեր Օհանյանը, Ռազմիկ Գալստյանը, Արսեն Բադալյանը, Անդրեյ Անդրեյանը, Հայկ Դարբինյանը, Սեյրան Սարուխանյանը, Սյուզաննա Մանուկյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Դավիթ Պողոսյանը և Միքայել Ավանեսյանը, ինչպես նաև մարմնամարզիկ Մարիետա Բուչախչյանը:

Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը կտևի մինչև հուլիսի 29-ը:

 

 


  •