Այս տարվա հուլիսը կարող է դառնալ աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսը. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ 2023 թվականի հուլիսը պատրաստվում է փոխել ջերմության նախկին չափորոշիչները: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ գիտնականները հայտարարել են, որ այս տարվա հուլիսն աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսն է լինելու:
ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և ԵՄ-ի «Կոպեռնիկոս» կլիմայի փոփոխության ծառայությունը համատեղ հայտարարությամբ ասել են, որ չափազանց հավանական է, որ 2023 թվականի հուլիսը կգերազանցի ռեկորդը:
«Պետք չէ սպասել ամսվա ավարտին, որպեսզի իմանանք դա: Եթե հաջորդ օրերին մինի սառցե դարաշրջան չլինի, 2023 թվականի հուլիսը ռեկորդ կսահմանի ամբողջ աշխարհում»,-ասել է Գուտերեշը:
Խոսելով կլիմայի փոփոխության մասին՝ նա ասել է, որ դա սարսափելի է և դեռ սկիզբն է:
Հուլիսյան շոգի հետևանքները տեսանելի են ամբողջ աշխարհում: Հազարավոր զբոսաշրջիկներ փախել են հունական Հռոդոս կղզու անտառային հրդեհներից: Չինաստանի հյուսիս-արևմուտքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 52.2 C՝ գերազանցելով ազգային ռեկորդը:
Նշվում է նաև, որ համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, սակայն, դեռևս չի գրանցի ռեկորդը, կսպասի մինչև օգոստոս՝ վերջնական տվյալներին:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են տեղումներ․ առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ
Այսօր և առաջիկա երեք օրերին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 5-ին և 6-ին որոշ...
ՀՀ-ում առաջիկայում անոմալ շոգեր չեն գրանցի, առավելագույն ջերմաստիճանը կհասնի 38-ի․ Սուրենյան
ՀՀ-ում առաջիկայում անոմալ շոգեր չեն գրանցի, առավելագույն ջերմաստիճանը կհասնի 38-ի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույ...
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը
Հանրապետության տարածքում` օգոստոսի 6-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վ...
Ջերմաստիճանը դարձյալ կբարձրանա. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 12-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկն...