Սպասվում են տեղումներ․ առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ
Այսօր և առաջիկա երեք օրերին, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 5-ին և 6-ին որոշ վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։
Այսօր երեկոյան կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
[ef7e11be0dd6456e3ec5480cd4e311f3.png]
[75aabfc9a97d2131977a8a817167249e.png]
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը
Հանրապետության տարածքում` օգոստոսի 6-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վ...
Այս տարվա հուլիսը կարող է դառնալ աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսը. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ 2023 թվականի հուլիսը պատրաստվում է փոխել ջերմության նախկին չա...
Երեկոյան ժամերին քամի կլինի․ ինչպիսի՞ եղանակ կլինի առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 16-17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄ...
Պատմության մեջ առաջին անգամ ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ Թուրքիայում
Թուրքիայում օդի ջերմաստիճանը երկրի պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է մինչև 49,5 աստիճան։ Այս մասին X-ի իր միկրոբլո...