ՀՀ-ում առաջիկայում անոմալ շոգեր չեն գրանցի, առավելագույն ջերմաստիճանը կհասնի 38-ի․ Սուրենյան
ՀՀ-ում առաջիկայում անոմալ շոգեր չեն գրանցի, առավելագույն ջերմաստիճանը կհասնի 38-ի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հուլիսի 19–ից 21–ը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում 5-7 աստիճանով բարձրանալու է:
Ամենաբարձր ջերմաստիճանը կլինի հուլիսի 20-21–ին Երևանի ցածրադիր հատվածներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում` մինչև 38 աստիճան։ Այսպիսի տարի մենք ունեցել ենք 2009-ին, երբ Հայաստանը գտնվել է Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց հետ բերում են և՛ տեղումներ, և՛ օդի ջերմաստիճանի նվազում», - ասել է Սուրենյանը։
Նա հավելել է, որ անոմալ շոգ է համարվում, երբ օդի ջերմաստիճանը 40 և ավելի է լինում։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում վեց ամսում հավաքվել է 202 կենդանու դի
Երևանում վեց ամսվա ընթացքում հավաքվել է 202 կենդանու դի։ Այս մասին «Կենդանիների խնամքի կենտրոնն» է ահազանգում մայրաքաղաք...
Ջերմաստիճանը դարձյալ կբարձրանա. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 12-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկն...
Այս տարվա հուլիսը կարող է դառնալ աշխարհում ռեկորդային ամենաշոգ ամիսը. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ 2023 թվականի հուլիսը պատրաստվում է փոխել ջերմության նախկին չա...
Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք. Գագիկ Սուրենյան
Օդի ջերմաստիճանն այսօրվանից կրկին կնվազի։ Այս մասիր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթո...