Թեժ է անցել․ մանրամասներ՝ ՔՊ վարչության նիստից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 25-ին տեղի էր ունեցել ՔՊ վարչության նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Նախ՝ տեղեկացանք, որ նիստը 2 ժամից ավելի է տեևել ու բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ:
Բանն այն է, որ ՔՊ-ականներին դեռ չի հաջողվում վերջնական որոշում կայացնել Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցով. տարբեր անուններ շրջանառվում են, բայց դեռ հստակ որոշում չունեն։ Ինչպես մեր աղբյուրներն ասացին, այս հարցում վերջնական խոսքն Ավինյանինն է:
ՔՊ վարչության նիստին, որքան էլ տարօրինակ է, որեւէ անդրադարձ չի եղել Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, անվտանգային հարցերին եւս անդրադարձ չի եղել, քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր՝ կուսակցության անդամակցության եւ ավագանու ընտրությունների հետ կապված:
Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցականները 3000 հոգի են՝ ըստ ԿԸՀ կայքի: ՔՊ-ին չի հաջողվում այդ թիվը մեծացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մեն...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...