Նիգերի զինվորականները հայտարարել են երկրի նախագահի տապալման և սահմանների փակման մասին
Նիգերի (Արևմտյան Աֆրիկա) զինվորականները հայտնել են, որ երկրի նախագահ Մուհամեդ Բազումը հեռացվել է, իսկ պետության սահմաններն այսօրվանից փակվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինվորականների՝ ազգային հեռուստատեսությամբ արված հայտարարությանը։
Գնդապետ Ամադու Աբդրամանը ասել է, որ երկրի պաշտպանության և անվտանգության ուժերը որոշել են «վերջ դնել ռեժիմին», որի օրոք անվտանգայն իրավիճակը վատթարացել է, և եղել է նկատելիորեն վատ կառավարում:
Նրա խոսքով՝ Նիգերի սահմանները փակ են, համազգային պարետային ժամ է հայտարարվել, իսկ երկրի բոլոր հաստատությունների գործունեությունը դադարեցվել է։
Տեղական Jeune Afrique պորտալը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ ներկայիս նախագահին իր նստավայրում ձերբակալել են նախագահական գվարդիայի անդամները։
Նախօրեին հայտնել էինք, որ նախագահական գվարդիայի մասերը «ըստ ամենայնի արգելափակել են Մոհամեդ Բազումին իր պալատում»։ Ավելի ուշ նախագահի գրասենյակից հայտնել են, որ Նիգերի բանակը չի աջակցել աֆրիկյան երկրի ղեկավարի պահակախմբի ապստամբությանը, և Բազումի և նրա ընտանիքի գործերը լավ են։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...