Վրաերթի ենթարկված պարեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ՀՀ ԱՆ
Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Վերջինս ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում ակցիայի խաղաղ ընթացքն ապահովելու համար հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներից մեկին վրաերթի են ենթարկել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերիների ընկած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու...
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը. ՔԿ
Մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայող Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել ծառայակի...