ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա հնարավոր է հերթական փափուկ բարձն է». Անհետ կորածի ծնող
Առավոտյան ժամը 10-ին պարալիզացրեցինք Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը, հիմա փոխոստիկանապետը ցանկություն հայտնեց հանդիպել մեզ հետ, քննարկել մեր խնդիրը, որոշեցինք այս անգամ էլ գնալ, հասկանալ, թե մեզ ինչ են առաջարկում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ նշել է անհետ կորած զինծառայողներից Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:
«Մենք դա էլ գիտենք, որ սա հնարավոր է հերթական փափուկ բարձն է, բայց մենք նորից ենք գալու: Այնպես չէ, որ գնացինք ու հետ չենք գալու: Փոխոստիկանապետն ասաց՝ եկեք գնանք ինձ մոտ, նստենք, զրուցենք, հասկանանք, քննարկենք: Մյուս կողմից իրենց ասածն այն էր, որ այստեղից ձեզ կհավաքենք, կտանենք: Մենք չենք վախենում, բայց չենք ուզում անախորժություն լինի: Ասենք իմ թեւերը ծալեն, տանե՞ն, ինչքանով է դա հարգի:
Մենք այս պահին այստեղ ենք, մեկ ժամից կարող ենք մի ուրիշ տեղ լինել, երկու ժամից այլ տեղում լինենք, լուսադեմին Երեն-Հոկտեմբերյան միջպետական ճանապարհը փակենք: Այնպես չէ, որ մենք մեր քայլերը ասելու ենք: Պարզապես, մարդը բարեհամբույր գտնվեց, ասաց՝ գնանք իմ մոտ զրուցենք: ՕԿ, գնանք, զրուցենք: Երեւի ուզում են այս պիկը բացվի: Մեզ համար դժվար չէ էլի փակել ճանապարհը»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենց հիմնական պահանջը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն է:
Նրանց խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանն իրենց ընդամենը 10 րոպեով ընդուներ, նման վիճակ չէր լինի։
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանի Հանրապետությունում է. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, որովհետև ըստ էության ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Երեկվա համեմատ՝ օդի ջերմաստիճանը Հանրապետությունում նվազել է 6-10 աստիճանով: Օգոստոսի 6-ից 8-ն ընկած հատվածում այն մի փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...