«Նկատի չունեմ` իմ ամուսնու, իմ ու իմ երեխաների առասպելական տանջանքներն ու մահը չփափագեք». Աննա Հակոբյան
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
«Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող մեր՝ շատ, չափազանց շատ, աննկարագրելի շատ չարացած «քույրեր եւ եղբայրներ».
Վստահ եմ, որ դուք ձեր անհատական-անձնական-մասնավոր պատճառներն ունեք չարանալու, եւ այդ պատճառները ձեզանից յուրաքանչյուրին անասելի ծանր եւ անտանելի են թվում։
Եվ այնուամենայնիվ՝ դուք էլ պինդ եղեք։ Եթե չեք կարողանում պինդ լինել, ապա: Եթե չեք կարողանում հավասարկշռված լինել, ապա առնվազն Ժամանակն է, որպեսզի սկսեք մտածել դրա մասին եւ աշխատեք այդ ուղղությամբ։
Որպես առաջին քայլ փորձեք հանրային հարթակներում ձեր հնչեցրած խոսքը կառավարել։
Նկատի չունեմ՝ այլեւս իմ ամուսնու, իմ ու իմ երեխաների առասպելական տանջանքներն ու մահը չփափագեք։ Իհարկե ոչ։ Դա ձեր ընտրությունն է, եւ ոչ ոք չի կարող քննարկել անգամ այդ ընտրությունը։
Պարզապես ժամանակն է, որ ավելի պատասխանատու լինեք սեփական միջավայրի հանդեպ, եւ ամենատարբեր փափագներ ձեւակերպելիս արտահայտչամիջոցների եւ բառերի ընտրություն կատարեք։
Եվ համոզված եղեք՝ դա հանդարտություն և հանգստություն կբերի առաջին հերթին հենց ձեզ»,- նշված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
«Սնունդ կյանքի համար». 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական օգնությունը, որ այսօր առավոտյան Երևանից շարժվեց դեպի Արցախ, հ...
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարև...
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը. ՔԿ
Մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայող Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել ծառայակի...
ԿԽՄԿ-ն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը
15 բուժառուի՝ Հայաստան հումանիտար տեղափոխության ժամանակ 1 մարդ ձերբակալվել է, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։...