ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացում ակտիվ փուլ ենք մտել. Գնել Սանոսյան
Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել, խնդիրների առնվազն կեսը լուծվել են:
Այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախնական նախագծով:
Հաջորդ տարի նախատեսվում է ավիացիոն ոլորտին տրամադրել 1.6 մլրդ դրամ:
«Այս ոլորտում բավականին ակտիվ փուլ ենք մտել՝ սև ցուցակից դուրս գալու գործընթացի առումով: Եվ լուծել ենք մեր առջև եղած խնդիրների առնվազն կեսը, զբաղվում ենք մյուս կեսի լուծմամբ. վերապատրաստումներ, տարբեր գործընթացներ, որոնց համար նաև գումարներ են նախատեսված»,-ասել է Սանոսյանը:
Նախարարի գնահատմամբ՝ հիմա ոլորտը բավական արագ զարգացման տեմպ ունի:
Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել էր բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Լուրը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ պատգամավոր...
«Պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից». Արցախի ԱԺ նախագահ
Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավ...
Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսի...
Արսեն Թորոսյանը հարցաքննվել է․ «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է:Հիմա գնդակը կ...