«Բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի». Վարդան Սարգսյան

Հումանիտար բեռով ԼՂ ուղևորվող բեռնատարներն արդեն 15-20 րոպե է` Կոռնիձորի սահմանային հատվածում են: Իսկ որն է հաջորդ գործողությունը: 

 

«Լուրերի» հարցին ի պատասխան` ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշեց.

 

«Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, այս պահին դեռ սպասում ենք պատասխանի: Հաշվի առնելով, որ այս գործընթացը պահանջում է լրացուցիչ ըմբռնում, կարծում եմ` պետք է նկատի ունենանք, որ որոշակի համբերատար վերաբերմունք է պետք դրսևորել: Լրացուցիչ պարզաբանումների սպասման փուլում ենք»:

 

Սարգսյանը հայտնեց` բեռնատարները ներկայիս հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան, որ որոշվեն հաջորդ քայլերը: Արդեն իսկ դիմել են խաղաղապահներին, որ կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ:

 

Ճշտող հարցին` արդյոք խաղաղապահները հակվա՞ծ են միջնորդելու, թե՞ ոչ, կա՞ն ազդակներ, Սարգսյանը պատասխանեց.

 

«Տեղեկություն չեմ կարող տալ, սպասում ենք արձագանքի»:

Քաղաքականություն