Հասարակություն
Բայդենը սխալվել է՝ 10 հազար անգամ իջեցնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը
Mariam Z.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրիպում է թույլ տվել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ում COVID-19 համավարակից մահացել է ավելի քան 100 մարդ։ Նա, այսպիսով, սխալվել է 10 հազար անգամ։
«Մեզ չի լքում կորստի զգացողությունը համավարակից հետո. ավելի քան 100 մարդ է մահացել։ 100 դատարկ աթոռներ խոհանոցի սեղանների շուրջ»,- ասել է Բայդենը՝ հայտարարելով ԱՄՆ-ում մենթալ առողջության աջակցության ծառայությունների հասանելիության ընդլայնման մասին։
Ինչպես նշել է գործակալությունը, Սպիտակ տունն այս ելույթի գրառման մեջ գիծ է քաշել «100»-ի վրա եւ փակագծերում նշել «1 միլիոն»։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ 2022թ. մայիսի դրությամբ Միացյալ Նահանգներում համավարակի սկզբից կորոնավիրուսից ու դրա հետեւանքներից մահացել է 1 000 091 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից դեպի Արցախ ճանապարհվող մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձոր
Mariam Z.
Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ–ի միջոցով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին․ Արցախի պետնախարար
Mariam Z.
Պոլիէթիլենային տոպրակի մեջ գտնված նորածինը հիվանդանոցում մահացել է
Mariam Z.
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը. ՔԿ
Mariam Z.
Ավելին Հասարակություն բաժնից
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
5.0