ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞վ եք դուք». լրագրողը հնչեցրեց արցախցու հարցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հնչեցրեց 44-օրյա պատերազմի մասնակից, Շուշիի բնակիչ Միքայել Առաքելյանի հարցը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։
«Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի անբաժան մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում և կան 120․000 արցախահայության ցեղասպանոթյան վտանգ։ Դուք Ձեզ պատասխանատու չե՞ք զգում, Ձեր խիղճը Ձեզ չի՞ տանջում ու Դուք կարո՞ղ եք արդյոք քաղաքական կամք դրսևորել և հրաժարական տալ, քանի որ բերել եք հասարակության պառակտում, բանակցությունների տապալում, պատերազմ, խայտառակ պարտություն, հայրենիքի 80 տոկոսի հանձնում։ Հիմա հարց՝ ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան, միթե չեք հասկանում, որ մենք ճկվում ենք, բայց չենք կոտրվում, մենք մեր սարերի պես անկոտրում ենք, չե՞ք վախենում արժանանալ Մելիք Ֆրանգյուլի ճակատագրին»,- նշված էր Փաշինյանին ուղղված հաղորդագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Արցախ, թե Լեռնային Ղարաբաղ, մենք անընդհատ խոսում ենք միջազգային տերմինաբանությունից և նոյեմբերի 9-ի կարևոր դրույթներից մեկն այն էր, որ այնտեղ ֆիքսվեց Լեռնային Ղարաբաղ դրույթը։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահը սկսկեց հայտարարել, որ ԼՂ չկա ու մի հրաշքով, այդ թվում հայկական իրականության մեջ շատ մարդիկ սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին ու սկսելով չօգտագործել ԼՂ տերմինը։ Հետո խոսում ենք միջազգային դիրքորոշումների մասին, ԼՂ հայության իրավուքների պաշտպանության մասին, ԼՂ միջազգային սուբյեկտության մասին»։
Մանրամասները` տեսանյութում: