ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունական Հռոդոս կղզում հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ․ հրդեհները չեն մարում

Հունաստանի Կլիմայի փոփոխության և քաղաքացիական բնակչության պաշտպանության նախարարությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն է հայտարարել Հռոդոս կղզում։

Ծայրահեղ շոգի պատճառով անտառային հրդեհներն այնտեղ մոլեգնում են արդեն մոտ մեկ շաբաթ։

Այժմ Հունաստանում իշխանությունները փորձում են տեղայնացնել 82 անտառային հրդեհ, որոնցից 64-ը բռնկվել են նախորդ օրը՝ հուլիսի 23-ին։

Բացի Ռոդոսից, սպառնալիքի մակարդակը բարձրացել է Կրետե կղզում, հայտնում է ERT News-ը։ Այժմ կղզում գործում է վտանգի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդը։

Հանգստյան օրերին Հռոդոսից ավելի քան 30 հազար մարդ է տարհանվել։ Սա Հունաստանում երբևէ իրականացված ամենամեծ փրկարարական գործողությունն է։ Բրիտանական և գերմանական Jet2, TUI Airways և TUI ավիաընկերությունները չեղարկել են բոլոր չվերթները դեպի Հռոդոս։

 

Տուրօպերատորները ավիաընկերություններին խնդրում են դատարկ ինքնաթիռներ ուղարկել՝ կղզուց հեռանալ ցանկացող զբոսաշրջիկներին դուրս բերելու համար։

Քաղաքականություն