ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծիծեռնակաբերդի խճուղում կկառուցվի երկրորդային ճանապարհ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում այսօր՝ հուլիսի 24-ին, զեկուցվեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փուզված հատվածի շինարարական աշխատանքների վերսկսման վերաբերյալ քաղաքապետն արդեն ստորագրել է համապատասխան որոշում, որը կարգավորելու է  փլուզված հատվածում  հողօգտագործման և կառուցապատման ռեժիմները։

 

«Ըստ էության, հենց այս որոշման  հետ կապված էր հետագա շինարարական ձգձգումները։ Վերջնականացրել ենք շինարարական և տեխնիկական լուծումները, ունենք էսքիզային և նախագծային լուծումներ։ Այս պահի դրությամբ գտնվում ենք նախագծի  փորձաքննության փուլում։ Փորձաքննությունն ավարտելուց հետո  անմիջաես կմեկնարկի շինարարական աշխատանքները։ Ծիծեռնակաբերդի խճուղին վերականգնվելու է  ամբողջ ծավալով, ինչպես նաև  կառուցվելու է  երկրորդային ճանապարհ, որը սպասարկելու է  հարակից շենքերը»,- զեկուցվեց խորհրդակացության ժամանակ։

 

Հստակեցվեց նաև, որ այս ամենը կատարվելու է այս տարի։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն