ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատը փլուզվել է կայանված մեքենաների վրա. ՌԴ
ՌԴ Կիսլովոդսկում պատը փլուզվել է կայանված մեքենաների վրա: Տեղեկությունը հայտնում է Gazeta.ru-ն:
Պատի փլուզումն ու գազի խողովակի պոռթկումը տեղի է ունեցել Պրոմիշլեննայա փողոցում, ասել է քաղաքի ղեկավար Եվգենի Մոիսեևը։
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Բարեբախտաբար զոհեր չկան: