ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհների պատճառով մարդիկ զանգվածաբար տարհանվում են Ռոդոս կղզուց
Անտառային հրդեհների պատճառով մարդիկ զանգվածաբար տարհանվում են Ռոդոս կղզուց։ Այս մասին հայտնել է Հունաստանի հրդեհ ծառայության խոսնակ Յոհաննիս Արտոպիոսը։ Նրա խոսքով՝ կրակը հասել է մինչև Կիոտարի շրջան։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այդ պատճառով 112 համարին հրահանգ է տրվել տարհանել Ասկլիպիոյի և Քիոթարիի բնակիչներին։ Բոլոր հյուրանոցների տարհանումն անցել է առանց խնդիրների, և ենթադրվում է, որ ավելի քան երկու հազար մարդ փրկվել է ծովով»,- ասել է նա՝ հավելելով, որ շոգը վտանգավոր պայմաններ է ստեղծում հրդեհների տարածման համար։
Նա նշել է, որ հրդեհների վտանգ է կանխատեսվում Ատտիկայում, Էվբեյում, Լարիսայում, Արղոլիդում, Կորինֆում, Մեսինիում։
Մինչ այդ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսն ասել է, որ Հունաստանում հրդեհները չեն կարող մարել առանց ռուսական Բե–200 ամֆիբիա ինքնաթիռների։