ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալել են Ալիևին կոշտ քննադատած տնտեսագիտության պրոֆեսորին

Ադրբեջանցի լրագրող և բլոգեր Նուրլանա Խալիլը տեղեկացրել է, որ  Ադրբեջանի ղեկավար Ալիևը հրամայել է ձերբակալել տնտեսագիտության պրոֆեսոր, Լոնդոնի համալսարանի դասախոս, ակադեմիկոս Գուբադ Իբադօղլուին։

 

«Ձերբակալության պատճառը տնտեսագիտության պրոֆեսորի քննադատությունն էր Ադրբեջանում Ալիևի վարչակարգի կոռուպցիոն և գիշատիչ քաղաքականության վերաբերյալ»,- գրել է լրագրողը։

 

Հրապարակվել են կադրեր`  թե ինչպես են ձերբակալում Գուբադ Իբադօղլուին: Երևում է, որ ոստիկանության աշխատակիցները թիկնոցներով քողարկում են բերման ենթարկելու գործընթացը: 

 

 

Քաղաքականություն