ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անօդաչուները հարվածել են Ռումինիայի հետ սահմանին գտնվող Ռենի նավահանգստին
Վաղ առավոտվանից թելեգրամյան ալիքներում տեսանյութեր են տարածվում։ Այս տեսանյութերը վկայում են, որ «Geran» անօդաչուները հասել են Դանուբ գետի մոտ։ Այս տեսանյութերը տարածվում են Ռումինիայից:
Պարզվում է՝ անցած գիշեր Geran-2 կամիկաձե անօդաչուները հարվածել են Ռումինիայի հետ սահմանին գտնվող Ռենի նավահանգստի թիրախներին։ Տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվում։