ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորում երիտասարդին բերման են ենթարկել բեմում Արցախի դրոշը ծածանելուց հետո
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախաձեռնության անդամներից մեկը Վանաձորում կայացած փառատոնի ժամանակ Արցախի դրոշով բեմ է բարձրանում։
Ավելի ուշ hամացանցում տարածվեց մեկ այլ տեսանյութ, և նշվում էր, որ ոստիկանները երիտասարդին բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար:
«Մեր թիմակցին՝ Արեգին Վանաձորում, հենց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար: Վանաձորում գտնվող փաստաբաններին խնդրում եմ գան Տարոնի բաժին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երիտասարդի ձայնը ՀԿ նախագահ Հովհանես Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: