ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մասկը ցանկանում է փոխել Twitter-ի տարբերանշանը

Ամերիկացի ձեռնարկատեր և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ պլատֆորմի տարբերանշանը շուտով կփոխվի, դրանում թռչուն չի լինի։ Այս մասին գործարարը տեղեկացրել է սոցցանցի իր էջում։

 

«Մենք շուտով հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար` բոլոր թռչուններին»,-ասվում է Մասկի գրառման մեջ:

 

Մասկը մտածում է թռչունին X-ով փոխարինելու մասին, որը նա համարում է մարդկանց անկատարության մարմնացում, որը նրանց յուրահատուկ է դարձնում:

Քաղաքականություն